ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հանրային լսում

20.02.2023
image descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage description

Փետրվարի 20-ին ՀՀ գիտության կոմիտեում տեղի ունեցավ հանրային լսում ««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ գիտական կազմակերպություններից, ինչպես նաև «Գիտուժ» նախաձեռնությունից:

Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ նախագծի առաջին մասով հստակեցվում են բարձրագույն կրթության և  գիտության ոլորտների քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինների լիազորությունները՝ նպատակ ունենալով  ապահովելով երկու ոլորտների համագործակցությանը և ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է պետական կառավարման համակարգում ունենալ նոր մարմին` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որի գործունեության ոլորտին են վերապահվելու ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի, ինչպես նաև Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները:

Նախագծի երկրորդ մասը վերաբերում է «Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծին, որով առաջարկվում է ներմուծել կամ հստակեցնել մի շարք հասկացություններ,  կանոնակարգվում է գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության և թոշակավորման, գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման ընթացակարգը և այլն (մանրամասներ)

 

Լսմանը ներկա գիտնականները հարցեր ուղղեցին նախագծի վերաբերյալ: Հարցերը հիմնականում վերաբերում էին 70 տարին լրացած և պետական գիտական և գիտատեխնիկական ծրագրերում չընդգրկված կենսաթոշակից բացի ամենամսյա դրամական վճարի տրամադրման դրույթին:

 

Նախագծերի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2023 թփետրվարի 22-ը ներառյալ` իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/5341 կամ «Հանրային քննարկումներ» բաժնում: