«Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագիրը և հնարավորությունները՝ ամփոփ
«Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագիրը «Հորիզոն Եվրոպա» ԵՄ շրջանակային ծրագրի կարևորագույն նախաձեռնություններից է և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող առաջատար ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս ստանալ դոկտորական կրթություն, իսկ հետազոտողներին՝ անցնել հետդոկտորական վերապատրաստումներ:
«Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագիրը ֆինանսավորում է նոր գիտելիքի ստեղծմանն ուղղված հետազոտություններն ու նորարարությունները և աջակցում է կարիերայի տարբեր փուլերում գտնվող հետազոտողներին՝ հնարավորություն տալով տեղափոխվել մի վայրից մյուսը և ծանոթանալ տարբեր ոլորտների ու առարկաների հետ:
«Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագիրը ունի ֆինանսավորման հետևյալ 5 տեսակները՝
- Դոկտորական ցանցեր (Doctoral Networks)
Ծրագրի նպատակն է ամբողջ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս իրականացնել դոկտորական ծրագրեր տարբեր ոլորտների կազմակերպությունների համագործակցությամբ՝ պատրաստելու համար բարձր որակավորում ունեցող դոկտորանտներ, խթանելու համար նրանց ստեղծագործական ունակությունները, բարձրացնելու համար նրանց նորարարական կարողությունները և խթանելու համար նրանց աշխատունակությունը երկարաժամկետ հեռանկարում:
Ծրագրին կարող են դիմել Եվրոպայի և դրա սահմաններից դուրս գտնվող բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական ինստիտուտների, մասնավոր հատվածի կազմակերպությունների, ներառյալ՝ ՓՄՁ-ների, ինչպես նաև այլ ոչ ակադեմիական կազմակերպությունների միջազգային կոնսորցիումները:
Ծրագրի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել՝ https://marie-sklodowska-curie-actions.ec.europa.eu/actions/doctoral-networks
- Հետդոկտորական կրթաթոշակներ (Postdoctoral Fellowships)
Ծրագրի նպատակն է աջակցել հետազոտողների կարիերայի զարգացմանը և խթանել վերջիններիս գերազանցությանը հետազոտություններ իրականացնելիս:
Ծրագրին կարող են դիմել այն հետազոտողները, ովքեր ունեն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (PhD) և ցանկանում են իրենց հետազոտական գործունեությունը իրականացնել արտասահմանում, ձեռք բերել նոր հմտություններ և զարգացնել իրենց կարիերան: Ծրագիրը հնարավորություն է տալիս հետազոտողներին փորձ ձեռք բերել այլ երկրներում, բնագավառներում և ոչ ակադեմիական ոլորտներում:
Այս ծրագիրը (ERA PF) նաև հնարավորություն է տալիս Սփյուռքահայ մեր հետազոտողներին վերադառնալ Հայաստան և իրականացնել իրենց հետազոտական և նորարարական գործունեությունը Հայաստանում՝ ի շահ հայրենիքի:
Ծրագրի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել՝ https://marie-sklodowska-curie-actions.ec.europa.eu/actions/postdoctoral-fellowships
- Անձնակազմիփոխանակումներ (Staff Exchanges)
Ծրագրի նպատակն է ֆինանսավորել մասնակից կազմակերպությունների` հետազոտությունների և նորարարությունների ոլորտներում ներգրավված անձնակազմի կարճաժամկետ միջազգային և միջոլորտային փոխանակումները, ինչպես նաև զարգացնել կայուն համագործակցային կապեր Եվրոպայում և դրա սահմաններից դուրս հիմնադրված ակադեմիական և ոչ ակադեմիական սեկտորների (մասնավորապես՝ ՓՄՁ-ների) տարբեր կազմակերպությունների միջև:
Ծրագրին կարող են դիմել համալսարանների, հետազոտական հաստատությունների, բիզնեսի, ՓՄՁ-ների և այլ ոչ ակադեմիական կազմակերպությունների միջազգային կոնսորցիումները:
Ծրագրի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել՝ https://marie-sklodowska-curie-actions.ec.europa.eu/actions/staff-exchanges
- Համաֆինանսավորում (COFUND)
Ծրագիրը նպատակն է աջակցել վերապատրաստումների և կարիերայի զարգացման տարածաշրջանային, ազգային և միջազգային ծրագրերին՝ տրամադրել համաֆինանսավորում: Այն խթանում է կայուն վերապատրաստումները և միջազգային, միջոլորտային ու միջառարկայական շարժունակությունը:
Կարելի է դիմել ծրագրի հետևյալ երկու ենթածրագրերին՝
- Դոկտորական. վերջինս նախատեսում է ունակությունները և հմտությունները զարգացնող հետազոտական վերապատրաստման ծրագրեր դոկտորի գիտական աստիճան հայցողների համար,
- Հետդոկտորական. վերջինս ֆինանսավորում է նախատեսում հետդոկտորական հետազոտողների անհատական հետազոտական վերապատրաստումների և կարիերայի զարգացման համար:
Ծրագրի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել՝ https://marie-sklodowska-curie-actions.ec.europa.eu/actions/cofund
- «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» և քաղաքացիներ (MSCA and Citizens)
Ծրագրի նպատակն է հետազոտություններն ու հետազոտողներին ավելի մոտեցնել հանրությանը՝ կազմակերպելով «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջոցառումը, որը կազմակերպվում է ԵՄ անդամ պետություններում և «Հորիզոն Եվրոպա» ԵՄ շրջանակային ծրագրին ասոցացված երկրներում:
Ծրագրի մասին հավելյալ տեղեկության համար կարող եք այցելել՝ https://marie-sklodowska-curie-actions.ec.europa.eu/actions/msca-citizens
Հորիզոն Եվրոպա ծրագրի վերաբերյալ այլ տեղեկատվական նյութերին կարող եք ծանոթանալ այս բաժնում՝ http://hesc.am/am/horizone-europe