Ուշադրություն

ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ իրականացվող գիտական թեմաների (ծրագրերի) կատարողների կազմում փոփոխության, ինչպես նաև պայմանագրի նախահաշվում ֆինանսական միջոցների վերաբաշխման համար դիմումներն անհրաժեշտ է ՀՀ գիտության կոմիտե ներկայացնել ըստ սահմանված ձևանմուշների, որոնք զետեղված են «Գիտական գործունեություն» բաժնի «Ձևաթղթեր» ենթաբաժնում:
Հիշեցում
Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման հետազոտական նախագծերի հայտերի, պայմանագրերի և հաշվետվությունների՝ ՀՀ գիտության կոմիտե ներկայացվելիք թղթային տարբերակներն անհրաժեշտ է փոխանցել գիտական կազմակերպության գիտական քարտուղարի (բուհերում՝ գիտական գործունեության կազմակերպման ստորաբաժանման) միջոցով:
Հետայսու ՀՀ գիտության կոմիտեն առանձին գիտաշխատողներից փաստաթղթերի փաթեթներ չի ընդունելու։