ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայ-իտալական համատեղ թեմաների աջակցության մրցույթի արդյունքները հայտնի են

25.01.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. հունվարի 24-ի N 117-Ա/2 հրամանով հաստատվել է Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտությունների խորհրդի հետ համատեղ անցկացված Գիտական հետազոտությունների հայ-իտալական համատեղ թեմաների աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ  ԻՀ ԱՀԽ - 2023»  մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը:

Մրցույթի արդյունքում ընտրվել է 8 թեմա, ֆինանսավորումը կսկսվի 2023 թ. փետրվար ամսից:

Դրամաշնորհները տրամադրվել են  24 ամիս տևողությամբ՝ մինչև 10 անձից բաղկացած գիտական խմբերի: Հատկացված ֆինանսական միջոցների մեծ մասն ուղղվելու է համագործակցող իտալական կազմակերպությունների հետ փոխայցելություններին:

Հայտը գնահատելիս, ի թիվս այլ չափանիշների, հաշվի են առնվել Եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրման հեռանկարները, իտալական գիտական խմբերի հետ համագործակցության առկա մակարդակը և ներուժը: