Հաստատվել են «Գիտական ստորաբաժանումների ամրապնդման ծրագիր-2024» մրցույթի արդյունքները
26.11.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են «Գիտական ստորաբաժանումների ամրապնդման ծրագիր-2024» մրցույթի արդյունքները:
2024թ. հունիսի հայտարարված մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 21 գիտական թեմա:
Այսպիսով՝ 4-7 անդամից բաղկացած 21 գիտահետազոտական խումբ կիրականացի 60 ամիս տևողությամբ նախագծեր ՀՀ տարբեր գիտական կազմակերպություններում:
Մրցույթն իրականացվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով: