Տեղի ունեցավ կոլոքվիումի հերթական հանդիպումը
Դեկտեմբերի 22-ին Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) տեղի ունեցավ ֆիզիկական կոլոքվիումի երկրորդ հանդիպումը, որի ընթացքում լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արա Սեդրակյանը ներկայացրեց «Հոլի Քվանտային էֆեկտի սարահարթային անցումներից մինչև ոչ֊կրիտիկական լարերի տեսություն» թեման:
Հիշեցնենք, որ կոլոքվիումը կազմակերպվում է ՀՀ գիտության կոմիտեի աջակցությամբ՝ ոլորտի առաջատար կենտրոնների, խմբերի միջև գիտահետազոտական կապերը խթանելու, արդի խնդիրներն ու թեմաները համատեղ քննարկելու նպատակով: Միջոցառման հիմնական համակարգողն է ֆիզիկոս Միքայել Խանբեկյանը, որն աշխատում է Գիտության կոմիտեում՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի շրջանակում:
Հանդիպման վերաբերյալ մանրամասները՝ Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» ռեպորտաժից: