Տեղի է ունեցել հանրային քննարկում
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն 2024 թվականի մարտի 20-ին հայտարարել է Կոմիտեի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի և 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի հանրային քննարկում, որին հրավիրվել են մասնակցելու Բարձրագույն կրթության և գիտության ոլորտում գործունեություն իրականացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները:
Քննարկումը տեղի է ունեցել ս.թ. մարտի 28-ին՝ ժամը 15:00-ին, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում (հասցե՝ ք. Երևան, Օրբելի եղբայրների 22): Քննարկմանը ներկայցել է միայն «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Բագրատ Գրիգորյանը:
Քննարկվել են «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի ներկայացրած բազային ֆինանսավորման հայտին վերաբերող հարցեր: Քննարկման առարկայի վերաբերյալ առաջարկներ չեն հնչեցվել:
Միաժամանակ, մինչև քննարկման օրը՝ համաձայն ներկայացված ձևաչափի, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի (ներառյալ 2025թ. բյուջեի) հայտի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ գրավոր տեսքով չեն ներկայացվել: