ՄՐՑՈՒՅԹ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:
Մրցույթը կազմակերպվում է հետևյալ սարքերի/սարքավորումների ձեռքբերման համար.
- բազմաֆունկցիոնալ սկանավորման համակարգ,
- բազմաֆունկցիոնալ լազեր (ճառագայթման սարք),
- հեղուկ քրոմատոգրաֆ (մասս-սպեկտրոմետրի հետ համակցված),
- UV-VIS սպեկտրոմետր և դիֆերենցիալ սկանավորող միկրոկալորիմետր,
- մոլեկուլային (ատոմաուժային) մանրադիտակ,
- շարժական լաբորատոր համալիր (գերբարձր հաճախականության),
- ռադիոտեղորոշիչ սարքավորում (գերբարձր հաճախականության):
Յուրաքանչյուր գիտական սարքի/սարքավորման ձեռքբերման համար կարող է տրամադրվել մինչև 60 000.0 հազար ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն:
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական պետական կազմակերպությունների կամ բուհերի կողմից՝ համաձայն ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2019 թ. հուլիսի 26-ի N 27-Ա/Ք հրամանով հաստատված «Գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի կարգի»:
Հայտը ներկայացվում է կազմակերպության ղեկավարի գրավոր դիմումով՝ առձեռն (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22, ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտե):
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2019 թվականի սեպտեմբերի 10-ը:
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ աշխատանքային օրերին ժամը 14:00 - 17:00, հեռախոսներ՝ 21-01-40 (*113), 21-01-40 (*116):
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտե