Ֆիզիկական կոլոքվիումի հանդիպումների շարքը համալրվել է
Տիեզերքի ֆիզիկայի և մաթեմատիկայի Քավլի ինստիտուտի (Kavli Institute for the Physics and Mathematics of the Universe) գիտաշխատող Վալերի Վարդանյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Երևանում, ֆիզիկական կոլոքվիումի շրջանակներում կհանդիպի ոլորտի մասնագետների և ուսանողների հետ: Վ. Վարդանյանի զեկույցի թեման է՝ «Կոսմոլոգիական մոդելները գրավիտացիոն ալիքների լույսի ներքո»: Հանդիպումը կկայանա ս.թ. փետրվարի 10-ին, ժամը 15:00-ին, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: