Web of Knowledge համակարգի ռեսուրսները հասանելի են եւս մեկ ամիս
2012 թ. փետրվարի 22-ից Հայաստանի գիտական հանրության համար հասանելի են Thomson Reuters-ի Web of Knowledge համակարգի մի շարք ռեսուրսներ (մանրամասները՝ այստեղ): Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նշված ռեսուրսները ՀՀ գիտաշխատողների համար անվճար հասանելի պետք է լինեին մինչեւ 2012 թ. մայիսի 22-ը, որից հետո կողմերը պետք է համաձայնության գային հետագա համագործակցության պայմանների վերաբերյալ:
Thomson Reuters-ի եւ հայկական կողմի բանակցությունները դեռեւս շարունակվում են, իսկ մինչ այդ Web of Knowledge համակարգի ռեսուրսները վերաբացվել են ՀՀ գիտաշխատողների համար եւ անվճար հասանելի կլինեն մինչեւ հունիսի 30-ը:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին