13 գիտնական վերապատրաստում կանցնի արտերկրի գիտական կազմակերպություններում
04.06.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է 2023թ․ նոյեմբերին կազմակերպված «Մասնագիտական վերապատրաստում 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը։
Ֆինանսավորման է երաշխավորվել 13 ծրագիր։
Այսպիսով 13 երիտասարդ հետազոտող՝ Հայաստանի տարբեր գիտական կազմակերպություններից, մասնագիտական վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Չինաստանի և այլ երկրների առաջատար համալսարաններում ու գիտական կենտրոններում։