ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մրցույթի արդյունքները հայտնի են

04.10.2019

ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2019 թ. հոկտեմբերի 4-ի N 34-Ա/Ք հրամանով հաստատվել է Գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հայտերի գնահատման մրցույթի շահառուների ցանկը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2019 թ. հուլիսի 11-ի N 891-Ն որոշմամբ նախատեսվել է 448 մլն դրամ հատկացնել Գիտության կոմիտեին՝ սարքերի և սարքավորումների ձեռքբերման և Միջգիտակարգային տվյալների կենտրոնի ստեղծման համար։

Որոշման ընդունումից հետո՝ հուլիսի 29-ին ՀՀ գիտության կոմիտեն հայտարարել է «Գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթ, որն անց է կացվել ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2019 թ. հուլիսի 26-ի N 27-Ա/Ք հրամանով հաստատված կարգի» համաձայն: