Միջոցառումների անցկացումը հետաձգվել է
25.09.2023

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ս.թ. հոկտեմբերի 12-13-ին նախատեսված «Գիտության և կրթության ցուցահանդեսի», ինչպես նաև հոկտեմբերի 13-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում նախատեսված գիտական նստաշրջանի անցկացումը հետաձգվում է անորոշ ժամանակով:
Միջոցառումների անցկացման ժամկետի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի: